Արտաքին 10 ամիս առաջ - 20:19 05-12-2025

Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քալյլերի կդիմի

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը անդրադառնալով Էգեյան ծովում վերջին տարիներին տիրող իրավիճակին, հայտարարել է, որ այդ հատվծում իրենց պաշտպանական դոկտրինը արմատական փոփոխությունների է ենթարկվելու։ «Մենք Էգեյանը հրթիռներով կփակենք», – ասել է Դենդիասը՝ թիրախավորելով Թուրքիային:

Ըստ հունական «OnAlert» լրատվական կայքի՝ Աթենքը ձևավորում է նոր ռազմական դոկտրին, որը փոխարինելու է ծանր հրետանային համակարգերը երկար հեռահարության և բարձր ճշգրտությամբ հրթիռային համակարգերով։ Քաղվածքի մեջ նշվում է. «Այլևս հիմք չի հանդիսանա միայն զորքերի լոգիստիկան, այլև շարժական ու երկար հեռահարության ճշգրիտ հարվածային կարողությունը»։

Նոր համակարգերը կներառեն էլեկտրոնային պատերազմի, հրամանատարության վերահսկման և հետախուզության ցանց, որը կհամադրվի ծովային թիրախների դեմ գործող հրթիռային համակարգերի հետ։

Կայքը գրում է, որ սա Թուրքիայի տեսանկյունից պետք է լինի անհանգստացնող, իսկ թուրքական մամուլում շրջանառվող լուրերում նշվում է, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Աթենքն անհանգստացած է Թուրքիայի աճող ռազմական ներուժից:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում