Արտաքին 1 տարի առաջ - 20:54 19-09-2025

Թուրքիան Էգեյան ծովում զորավարժության վերաբերյալ զգուշացում է արել Հունաստանին

Թուրքիան, արձագանքելով Հունաստանի կողմից Էգեյան ծովում մեկնարկած զորավարժությանը, հրապարակել է NATEX-ի (միջազգային ծովային հաղորդագրությունների համակարգ) միջոցով ուղարկված 2-րդ հաղորդագրությունը:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Էգեյան ծովի 23 կղզի, այդ թվում՝ Տասոսը, Միդիլին, Խիոսը, Ռոդոսը և Մեյիսին, միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ և դրանց տարածքում ռազմական գործունեություն իրականացնելն արգելված է:

Այս համատեքստում հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ կղզիների ապառազմականացված լինելը սահմանվել է 1914թ․ Լոնդոնի կոնֆերանսում, 1923-ին Լոզանի և 1947-ին Փարիզի խաղաղության պայմանագրերով։

Թուրքական մամուլում իրադարձության վերաբերյալ գնահատականներն ամփոփվում են հիմնականում հետևյալ կերպ. «Թուրքիան Էգեյան ծովի վերաբերյալ զգուշացում է արել Հունաստանին»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում