Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:05 05-12-2025

Այս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը հայտարարեց, որ սոցիալական հարթակներում լայն քննարկում առաջացրած մի պետական պաշտոնյայի վերջին հրապարակումների տակ արձագանքները հիմնականում բացասական են եղել։

Կամենդատյանի խոսքով՝ պաշտոնյայի վերջին գրառման տակ 523 մեկնաբանություն է հավաքվել, որոնք ուսումնասիրելով՝ պարզ է դառնում հանրային հուզական և սոցիալական տրամադրությունը․

«523 մեկնաբանությունները կարդացել եմ։ Մոտ 98 տոկոսը հուսահատության, դժգոհության, ատելության և վիրավորական արտահայտությունների ժայթքում է։ Ես չեմ ուզում կրկնել այդ բառերը, բայց դրանք հստակ պատկերացում են տալիս մարդկանց վերաբերմունքի մասին»,– նշեց նա։

Կամենդատյանը բերեց մի քանի բնորոշ օրինակ՝ շեշտելով, որ դրանք ներկայացնում են իրական տրամադրությունները․

«Մարդիկ գրում են՝ «ողորմելի ստախոսներով բարբաջում եք», «Արցախը տվեցիք, 5000 անմեղ մարդիկ զոհվեցին», «ապագա չկա առանց Արցախի», «թոշակառուներին սովամահ եք անում», «սոված եկաք, շուտ դարձաք միլիոնատեր» և այլ կարծիքներ»,– ասաց նա։

Կամենդատյանը ընդգծեց, որ խնդիրը ոչ միայն քննադատության ծավալն է, այլ այն, որ պաշտոնյան «սոցիալական զգայունություն» չի ցուցաբերում․

«Այս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են։ Նրա և հանրության միջև, Թումանյանի խոսքերով, մի անհուն ծով կա, որտեղ լողում են գթասրտության նավի բեկորները»,– ասաց նա։

Կամենդատյանը հավելեց, որ իրենց պայքարը չի կարող որակվել «հիբրիդային պատերազմ»․

«Եթե սա պատերազմ է, ապա արդարության պատերազմ է։ Մենք պայքարում ենք մոտ 502 հազար թոշակառուի և շուրջ 160 հազար նպաստառուի համար»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել