Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 09:12 15-03-2025

ՔՊ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«750 մլն դոլար
Հարգելի հայրենակիցներ,
Մինչև դուք զբաղված էիք իբր «խաղաղության» պայմանագրի թեմայով, քպ իշխանությունները 750 մլն դոլարով ավելացրեցին ՀՀ պետական պարտքը։ Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1 տոկոսով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք թէ ինչ կարգի տարօրինակ գին է, ընդամենը հիշեցնեմ որ մինչ այս գործարքը, Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5 տոկոսից։ Ինչ որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ ,իշխանափոխությունից հետո պետք է բացատրի թէ՝

1. Ինչո՞ւ է 2.6 մլրդ պահանջարկ եղել մեր պարտատոմսերի նկատմամբ։
2. Ինչո՞ւ է ինվեստորներին առաջարկվել 7.1 տոկոսային մակարդակ:
3. Ո՞վ է շահագրգիռ, որ բյուջետային դեֆիցիտ եվ ազատ անկման մեջ գտնվող տնտեսություն ունեցող երկրի տրամադրի նման ռեսուրսներ նախընտրական տարում:
4. Ո՞վ է այն երջանիկ աստղի տակ ծնված Լոնդոնի բորսայում գործող ֆինանսական բրոքերը, ում վստահում են ՀՀ ֆինանսական տիտանները։

2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր՝ 7.1% եկամտաբերությամբ:

Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:

Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները
Թողարկող’
Հայաստանի Հանրապետություն
Տեղաբաշխված ծավալ'
750,000,000 ԱՄՆ դոլար
Գնանշման օր'
2025թ. մարտի 5
Մարման օր
2035թ. մարտի 1
Եկամտաբերություն
7.1000%

Լրացուցիչ համեմատության համար տեղադրում ենք investing.com կայքում առկա տեղեկատվությունը Անգլիայի բանկի տաս տարվա պարտատոմսերի եկամտաբերության վերաբերյալ։
Հայաստան՝ 7.1 տոկոս, Անգլիա՝ 4.6 տոկոս»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին