Միտք Ներքին 10 ամիս առաջ - 11:52 04-12-2025

Այս լճացած քաղաքական դաշտում շատերն են իրենց ներկայացնում որպես առյուծներ, բայց շարունակում են ապրել կատվի հոգեբանությամբ

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր այսօրվա իրականությունը նման է մի մեծ խորտակված նավի տախտակամածի։ Բոլորը կանգնած փիլիսոփայելով պատմում են, թե ինչպես պետք է կառավարվեր նավը, որպեսզի չխորտակվեր, ով ինչ պետք էր աներ, ով էր թույլ, ով՝ անհամարձակ ու կամազուրկ։

Բայց արդյո՞ք իրական ուժը ծնվում է նրանցից, ովքեր ճշմարտությունները հիշում են արդեն խորտակումից հետո։ Ո՛չ, իրական ուժը ծնվում է այն անհատներից, ովքեր նույնիսկ խորտակված նավը դեռ շարժման մեջ են տեսնում, չեն վախենում առագաստները քաշել, լսում են քամին, տեսնում են փոթորկի մեջ առաջ տանող միակ ելքը և գործում են հենց հիմա, ոչ թե հետին թվով։

Այս լճացած քաղաքական դաշտում շատերն են փորձում իրենց ներկայացնել որպես առյուծներ, բայց շարունակում են ապրել կատվի հոգեբանությամբ՝ փոքր վախերով, փոքր ախորժակներով, փոքր հաշվարկներով։ «Առյուծությունը» չի ծնվում մանր շահերից ու մկներ որսալով ապրելու սովորությունից։ Առյուծ են նրանք, ովքեր հրաժարվում են փոքր շահերի նկատմամբ ունեցած կախվածությունից և բարձրանում են ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ արժանիքների ու ավելի մեծ մտահորիզոնի վրա։

Քաղաքականության մեջ կամա, թե ակամա հայտնված մարդը, որ անընդհատ ետ է նայում՝ արդարացնելով իրեն, փորփրելով անցյալը կամ կառչելով հին պատմություններից, վաղ թե ուշ սայթաքում է, պարտվում և կորչում պատմության մշուշի մեջ։ Քաղաքականությունը չի սիրում փախուստ դեպի հետ։ Ապագա կառուցողը նայում է միայն առաջ ու վերև՝ այնտեղ, որտեղ աճը սկսվում է քայլից, ոչ թե արդարացումից։

Սակայն առաջ շարժվելու ամենախոշոր արգելքը նաև այն մարդիկ են, ովքեր մտածում են ճահճի տրամաբանությամբ։ Նրանց աշխարհը փոքր է, սահմանափակ, ցեխոտ ու փակ։ Ճահճի մարդուն հնարավոր չէ պատմել օվկիանոսի հեռուների, չափերի, այլ կերպ ասած՝ մեծ ծրագրերի մասին։ Պարզապես նրա երևակայության աշխարհագրությունն այդքանով է սահմանափակվում։

Այս նույն տրամաբանությամբ էլ ազատությունը վախեցնում է նրանց, ովքեր երկար են ապրել վանդակի մեջ։ Վանդակը սովորեցնում է ենթարկվել, իսկ թռչելը՝ կասկածել սեփական ուժին։ Բայց թռչողը գիտի՝ թռիչքը հիվանդություն չէ։ Հիվանդությունը հենց վանդակն է։ Եվ երբ մի ամբողջ ժողովուրդ է սկսում վախենալ ազատության չափերից, քաղաքական առաջնորդների խնդիրը հիշեցնելն է, որ թռիչքն է մեր բնական վիճակը, ոչ թե վանդակը։

Այս ամբողջ պատկերում ամենակարևոր պահը՝ դեպի վեր տանող սանդուխքի առաջին աստիճանի ընտրությունն է։ Ամեն մի «առաջին աստիճան» չէ, որ դեպի վեր է տանում։ Շատ հաճախ դրանք ընդամենը տանում են դեպի նոր փակուղիներ, կամ դեպի նոր սխալներ։ Իսկ իսկական վերելքի առաջին աստիճանը միշտ ճանաչվում է նույն նշանով՝ այն պահանջում է համարձակություն, մաքրություն, զոհողություն և անկեղծ հավատ ապագայի մեջ։

Եվ հենց այդպիսի առաջին աստիճանից է սկսվում նոր Հայաստան տանող սանդուղքը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են