Արտաքին 10 ամիս առաջ - 23:39 02-12-2025

Պուտինն ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Մոսկվա ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին:

Քննարկումը կկենտրոնանա ուկրաինական ճգնաժամի լուծման վրա, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա:

«Հանդիպման համար հստակ ժամկետ չկա. հանդիպումը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է»,- հայտնել են Կրեմլից։

Նշվում է, որ Պուտինը, Ուիթքոֆը և Քուշները հնարավորություն կունենան քննարկելու Կիևի և Վաշինգտոնի միջև խաղաղ կարգավորման որոնման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց