Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 20:57 02-12-2025

Վանաձորում քաղաքական ուժերը, իրար շարունակելով, դատական գործընթացներով հետաձգում են քաղաքապետի ընտրությունը

Չորս տարի է՝ Վանաձորը համայնքի ղեկավար չունի, և Վանաձորում այդպես էլ ավագանու ոչ մի հերթական նիստ չգումարվեց: Իսկ օրենքով սահմանված կարգով՝ առաջին իսկ գումարված նիստում ավագանին պետք է քաղաքապետ ընտրի:

Համայնքի վերաբերյալ որոշումներն առ այսօր ընդունվել են արտահերթ նիստերով՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «ՀԱՍԿ» խմբակցությունների ավագանու անդամների մասնակցությամբ, և որպեսզի քվորում ապահովվի, նրանց են միացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքից ավագանու երկու անդամներ:

«Ապրելու Երկիր» կուսակցությունը նախկինում մասնակցում էր ավագանու արտահերթ նիստերին, իսկ վերջին մի քանի նախաձեռնված, բայց չկայացած նիստերին այս կուսակցության անդամներն էլ չեն ներկայանում: Արտահերթ նիստերին ոչ մի անգամ չեն մասնակցել «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ու «Հայրենիք» խմբակցությունը:

2021 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրությունից օրեր անց, երբ առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդը կալանավորվեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով, ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմեց դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները: ԼՀԿ-ի՝ դատարան ներկայացրած հայցապահանջի հետևանքով դատարանն արգելք սահմանեց՝ ավագանու նիստեր չհրավիրել մինչև դատարանի համապատասխան որոշումը:

Մի քանի տարի դատական տարբեր ատյաններում ԼՀԿ-ի բողոքի քննությունն ավարտվելուց հետո դատական գործընթացներ սկսեց Վանաձորում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանի քաղաքական ուժը՝ ՀԱՍԿ խմբակցությունը: Այս ամբողջ ընթացքում ավագանու նիստեր գումարելու արգելանքը մեկ անգամ հանվել է ԴԱՀԿ-ի կողմից, ապա դարձյալ վերականգնվել:

ԴԱՀԿ-ի կողմից արգելանքը վերականգնելու որոշման հիմքով այսօր էլ «Հայրենիք» խմբակցությունն է հայց ներկայացրել դատարան:

«Քանի որ ամբողջ գործընթացն ավարտվեց այս տարվա հոկտեմբերին, դիմեցինք ԴԱՀԿ, ներկայացրինք վերջնական որոշումները և խնդրեցինք ավագանու նիստեր գումարելու արգելքը հանել: Մեզ պատասխան եկավ, որ վերջ, արգելքը հանված է: Ես հայտարարություն տարածեցի, որ, ըստ օրենքի, 7-օրյա ժամկետում պետք է ի վերջո անդրանիկ նիստը գումարվի, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ: Այսինքն՝ այլևս խանգարող հանգամանք չկար: Բայց ԴԱՀԿ-ն՝ նրա վերադաս մարմինը, հետ կանչեց որոշումը, եթե պատկերավոր ասենք, փոշմանեց իր արածի համար: Ասաց՝ փոքր հանգամանք կար, դա հաշվի չէինք առել, որ խանգարող հանգամանք է, հետ ենք կանչում մեր որոշումը: Եվ արգելքը դարձյալ մտավ ուժի մեջ:

Բայց սա լրիվ ապօրինի բան է, չի կարող վերացված համարել պարտադիր կատարումը, հետո հետ կանչել իր որոշումը: Մենք այս մասով ենք այսօր դիմել դատարան՝ բողոքարկելու ԴԱՀԿ-ի այս վերջին որոշումը, որով փոշմանել է արգելքը վերացնել: Ասեմ, որ մոտ օրերս իրենց ասած խանգարող հանգամանքը նույնպես վերացված է լինելու»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք» խմբակցության Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը՝ հույս հայտնելով, թե այս անգամ դատական գործընթացը նախորդների պես չի երկարի, արագացված ընթացակարգով կլինի, քանի որ, ավագանու անդամի հիմնավորմամբ, հանրային շահին է վերաբերում:


Ադրինե Թորոսյան
























Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան