Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 02-12-2025

Նիկոլը շատ հայրենասեր ա․ թող մյուսներն իր ոտները լվան, ջուրը խմեն․ հարցում

«Չեմ ճանաչում ավելի պետականամետ և Հայաստանը ավելի շատ սիրող մարդ, քան Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով ու անցորդներին հարցրել՝ համաձա՞յն են արդյոք այս մտքի հետ և ճանաչո՞ւմ են ավելի հայրենասեր մարդու։

Մի կին խոսքեր չէր գտնում արտահայտվելու իշխանությունների մասին. «Ես ոչինչ չունեմ ասելու ո՛չ ընդդիմադիրների, ո՛չ էլ ՔՊ-ի մասին։ Ես իմ հոգսերով ապրում եմ»։

Մեկ այլ կին նշեց․ «Իրենց վարչապետն ա, դրա համար էլ պիտի տենց ասեն։ Բայց ոչ բոլորն են էդ կարծիքին, հատկապես՝ ժողովուրդը»։

Շատերն էլ պատասխանեցին. «Ես եմ հայրենասեր»։

«Նիկոլ Փաշինյանը ինչ մեղք ունի, մարդը ո՛չ ծառայած ա, ո՛չ ավարտած ա, ունենք էն՝ ինչ ունենք»,- նշեց մի տղամարդ

«Կան տեղեր, որ հայրենասեր ա, կան տեղեր, որ մի քիչ մզմզ ա, մի քիչ դուխ չունի»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց. «Նիկոլը շատ հայրենասեր ա․ թող մյուսներն իր ոտները լվան, ջուրը խմեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան