Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 02-12-2025

Օրակարգ․ Հայաստանում միակ քաղբանտարկյալը Սամվել Կարապետյանն է․ Արմեն Վարդանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արմեն Վարդանյանի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Վեհափառին հրաժարականի պահանջ ներկայացրած հոգևորականների կերպարի, նրանց գործողությունների շարժառիթների, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների և դրանց արդյունքները մանիպուլացնելու միտումների, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և դրան ընդառաջ քաղաքական դաշտում ընթացող վերադասավորումների, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Արցախի հարցի վերաբացման հնարավորությունների, Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագրի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում միակ քաղբանտարկյալը Սամվել Կարապետյանն է։ «Հայաստանի ոչ մի ղեկավարություն, Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի ընդունել, որ քաղբանտարկյալներ կան: Սա մեկ, իսկ Հայաստանում քաղբանտարկյալ, այս պահին, իմ կարծիքով, մենակ Սամվել Կարապետյանն է, որն ակնհայտ քաղաքական երանգներով է: Մնացած մնացածների դեպքերով ինչ-որ հիմք կա: Օրինակ Վարդան Ղուկասյանի դեպքում տեսել ենք, լսել ենք ձայնագրությունը, հիմա ինչքան էլ ընդդիմությունը ասի քաղբանտարկյալ է»,- ասաց նա՝ նշելով, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին քաղբանտարկյալ չի համարում։

Քաղաքագետը ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի թիմի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու․ «Ես կարծում եմ՝ Սամվել Կարապետյանի թիմը ինչ-որ մի պահի բերելու է Կարեն Կարապետյանին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով քավոր-սանիկական հարաբերություններ ունի Սամվել Կարապետյանի հետ, նաև որոշակի ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում, համակիրներ ունի, ինչու ոչ։ Կարծում եմ՝ իր վրա են խաղադրույք կատարել։ Ճիշտ է՝ իր թիմը դեռևս անուն չի տալիս, ասում է՝ ինչ-որ մի պահից նաև մենք կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին, բայց իմ կարծիքով հենց խաղադրույքը լինելու է Կարեն Կարապետյանը»։

Անդրադառնալով Վեհափառի հրաժարականի պահանջ ներկայացրած հոգևորականներին, որոնց թվում է նաև իր արատավոր կենսագրությամբ հայտնի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ Վարդանյանը նշեց, որ իշխանությունը փորձում է «սրիկաներին սրիկաների ձեռքով պատժել»։ «Գիտեք ինչ, ես մի քանի տարի առաջ, երբ որ Մնացական Մարտիրոսյանին Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեցին կամ դատավոր, չգիտեմ, ես իշխանական պատգամավորներից մեկին հարցրեցի՝ ինչո՞ւ եք այդպիսի բան արել, ասեց՝ դե գիտես, ուզում ենք սրիկաներին սրիկանների ձեռքով, այսպես ասեմ, պատժենք էլի։ Իբր պիտի Մնացական Մարտիրոսյանը գար, նախկինների դատեր և այլն»,- ասաց նա, ապա շարունակեց․ «Հիմա մոտավորապես նույն գործընթացը այստեղ է տեղի ունենում․ սրիկայի միջոցով փորձում են կաթողիկոսին հեռացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր