Ներքին 6 ամիս առաջ - 12:10 01-12-2025

Կյանքից հեռացել է Բարի քաղաքի հայկական համայնքի ամենատարեց ներկայացուցիչ Արաքսի Լիլոսյանը

Իննսուներեք տարեկանում մահացել է Իտալիայի Բարի քաղաքի հայկական համայնքի ամենատարեց ներկայացուցիչ Արաքսի Լիլոսյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը։

Արաքսի Լիլոսյանը ծնվել է Բարիի «Նոր Արաքս» պատմական գյուղում։ Ծնողներն են Թագվոր Լիլոսյանը՝ Պարտիզակից և Սիրանուշ Թիմուրյանը՝ Իսպարտայից։ Արաքսի Լիլոսյանի զավակներն են տեղի հայկական համայնքի ակտիվ գործիչներ Սիրանուշ և Տիտո Քուարանտաները։

Հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Արաքսի Լիլոսյանը մարմնավորում էր այն համառ և մարտական ոգին, որը բնորոշ էր հայերի առաջին սերնդին, որոնք 1915 թվականի ցեղասպանությունից հետո եկան Բարի։

«Արաքսին նաև մեծ դերակատարություն է ունեցել Իտալիայում հայ արհեստագործության զարգացման գործում։ 1950-ական թվականներին Բարիի գյուղերից մեկում նա աշխատել է որպես գորգեր պատրաստող, այնուհետև՝ որպես ուսուցիչ՝ Սան Ջովաննի ին Ֆիորեի գորգերի դպրոցում, Կալաբրիայում, որը ղեկավարել է նրա հորեղբայր Սարգիս Մուշեղյանը՝ Opera Sila-ի հանձնարարությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս դպրոցի արհեստանոցներից մեկին է փոխանցվել գորգեր հյուսելու հնագույն արվեստը։ Գորգարվեստը դիտարկվում էր որպես մարդասիրական գործ՝ Կալաբրիայի լեռնային տարածքների բնակչությանն աղքատությունից դուրս բերելու համար։ Այն հայերը, որոնք Իտալիայում էին հաստատվել 1922 թվականից հետո, անխոնջ աշխատել են իտալական համայնքներին բարիք մատուցելու համար՝ ծանոթացնելով նրանց իրենց հնագույն մշակութային ժառանգությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արաքսի Լիլոսյանը դարձել է Բարիում հայերի, Հայոց ցեղասպանության, Իտալիայում հայկական գորգերի արտադրության մասին պատմող մի շարք վավերագրական ֆիլմերի և տեսանյութերի հերոս։

Ի դեպ, COVID-19-ի համավարակից հետո Արաքսի Լիլոսյանը դստեր հետ այցելել է Հայաստան։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին