Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): «Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»,-գրել է նա։
Oragir․News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, բայց չեն հրապարակվում զոհերի անունները»։
Հարցվածների մի մասը նշեց, որ իրական թիվը թաքցնում են, այդ պատճառով անունները չեն հրապարակում, որոշներն էլ ասացին, որ չեն սիրում Ալեն Սիմոնյանին։
«Ում մասին ուզում եք հարցրեք, դրա մասին խոսել չեմ ուզում»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ անունները չեն հրապարակվում, քանի որ ճիշտ թիվ չեն ասում։
«Այնքան դժվար հարց է դա, այսինքն այդ քանակն էլ ճիշտ չի հաշվարկումը։ Պարզ է, որ Ալեն Սիմոնյանը էդպես պետք է պարզաբանի և մեծ թվով զինվորներ են կոտորվել և պարզ է, որ այ քանակը երբեք ճիշտ չեն ասում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ քաղաքական գործիչների արածների մեջ տրամադրություն չկա։
«Գիտեք ինչ մի հավատացեք քաղաքական գործիչներին, նրանք թաքցնված բաներ ունեն։ Քաղաքական գործիչների արածի և պլանների մեջ տրամաբանություն չկա»,- ասաց նա։
«Ես Ալեն Սիմոնյանին չեմ հավատում, չեմ սիրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․