Ուղիղ եթեր
Մամուլ 10 ամիս առաջ - 08:45 29-11-2025

Հայտարարագրերը կվերլուծվեն կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար . Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում է, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ նախատեսվում է հայտարարագրերի վերլուծության համար սահմանել ռիսկային չափորոշիչների միասնական համակարգ, որը թույլ կտա Հանձնաժողովին ձեռնարկել ավելի թիրախային, համապարփակ եւ օբյեկտիվ վերլուծություններ։

Նախագծով ներդրվում է ռիսկային չափորոշիչների մեխանիզմ՝ ներառյալ միավորային գնահատման համակարգը, նվազագույն շեմի սահմանումը, ինչպես նաեւ լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման հնարավորությունը իրավասու ստորաբաժանման կողմից։ Այս կարգավորումները կապվում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման նպատակների հետ եւ չեն առաջացնում բյուջետային ազդեցություն։

Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները, եւ կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ վստահության աճին։

Նախագիծը սահմանում է 7 ռիսկային չափորոշիչ, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի միավոր՝ 0-ից 100 սանդղակով։ Եթե հայտարարագրի ընդհանուր միավորը 60 եւ ավելի է, այն ենթակա է խորացված վերլուծության։

Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի հաստատում է վերլուծության ենթակա հայտարարագրերի ցանկ՝ ինքնաշխատ կամ ձեռքով եղանակով։ Առաջնահերթ վերլուծվում են ավելի բարձր միավոր ունեցող հայտարարագրերը, նվազագույնը՝ 200 հատ տարեկան։

Յոթ ռիսկային չափորոշիչները.

1. Բացասական կամ շատ ցածր տարեկան ծախսեր (30 միավոր)
Երբ պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի ծախսերը բացասական են կամ մոտ են կենսաապահովման նվազագույն բյուջեին։ Այսինքն՝ մարդը հայտարարագրում է, որ ծախսել է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նվազագույն ապրուստի համար։

2. Ընտանիքի անդամների մասին տվյալների բացակայություն (5 միավոր)
Երբ հայտարարատուն չի հայտարարագրել ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների մասին, թեեւ հայտնի է, որ նրանք կան։

3. Ուշացած հայտարարագիր (3 միավոր)
Հայտարարագիրը ներկայացվել է միայն վարչական տույժ կիրառելուց հետո։

4. Չներկայացված հայտարարագիր (7 միավոր)
Վարչական տույժից հետո էլ հայտարարագիրը չի ներկայացվել։

5. Վարկեր՝ առանց բավարար կանխիկի (5 միավոր)
Ստացված վարկի չափը գերազանցում է կանխիկ դրամական միջոցները (բացառությամբ հիպոտեկային վարկի)։

6. Մեծ գումարներ՝ կանխիկ դրամով (25 միավոր)
Միաժամանակ 3 պայմանի առկայության դեպքում՝
կանխիկ դրամը ավելի է 5 մլն դրամից,
կանխիկը 3 եւ ավելի անգամ ավելի է, քան անկանխիկ դրամը,
կանխիկի ծագումը չի հիմնավորվում նախորդ հայտարարագրերով:

7. Լրացուցիչ ռիսկի գործոն (25 միավոր)

Հանձնաժողովի մասնագետները յուրաքանչյուր դեպքում կարող են ավելացնել 25 միավոր՝ այլ կասկածելի հանգամանքների դեպքում։ Օրինակ՝ գույքի ձեռքբերման կամ վաճառքի արժեքի էական տարբերությունը շուկայական արժեքից։

Հայտարարագրերի վերլուծության ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն իրականացվում է, եթե հաշվարկված ռիսկի ցուցանիշների հաշվարկային մեծությունը 60 եւ ավելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերի վերլուծության նպատակն է հայտնաբերել ոչ թե առանձին անհամապատասխանություններ, այլ այն դեպքերը, երբ ռիսկային հանգամանքները համակցված կերպով ձեւավորում են բարձր հավանականությամբ կոռուպցիոն ռիսկեր»։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը