Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 23:36 28-11-2025

Բարեկամության խորացման գործում կարևոր դեր ունի հայ համայնքը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռումինիայի ազգային տոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռումինիայի ազգային տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպել է Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը:

Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել ներկաներին՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Ռումինիայի հետ զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Ռումինիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ՝ որակապես նոր և ընդլայնված հարաբերությունների հետագա խորացմանը՝ հատկապես կարևորելով տարածաշրջանային ընդգրկում ունեցող հաղորդակցության նախագծերը և մարդկանց միջև շփումները։

Նախարարը շեշտել է՝ ողջունելի է նաև Ռումինիայի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին սատարումը. «Երկու ժողովուրդների բարեկամության խորացման գործում կարևոր դեր է խաղում Ռումինիայի հայ համայնքը, որն իր ներդրումն է ունեցել ազգային ժառանգության հարստացման գործում:

Ուրախ եմ արձանագրել, որ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հռչակվել է որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր, ինչը վկայում է ռումինական կողմի հանձնառությունն ու աջակցությունը՝ պահպանելու Ռումինիայում ապրող հայերի ինքնությունը և մշակույթը»:

Նախարարը բարձր է գնահատել նաև Ռումինիայի կառավարության աջակցությունը Բուխարեստում գտնվող Սրբոց հրեշտակապետաց Առաջնորդանիստ Հայ Առաքելական տաճարի հիմնանորոգման գործում, որը ևս ժողովուրդների խաղաղ համակեցության դրսևորում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով. «Ռումինիայի ազգային օրվա տոնակատարությունը հիշեցնում է Ռումինիայի և Հայաստանի միջև ամուր և երկարատև կապերի մասին: Մեր երկու երկրները միավորված են միմյանց մշակույթների նկատմամբ փոխադարձ հարգանքով և խաղաղության ու համագործակցության կայուն արժեքներով: Մեր կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և լիովին վստահ եմ՝ մեր համագործակցությունը կընդլայնվի առաջիկա տարիներին»:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Ռումինիայի պատվո հյուպատոս Արման Անդրիկյանը, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան