Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 18:40 27-11-2025

Հայաստանը հայտարարում է, որ աջակցում է ՀԱՊԿ-ի բոլոր որոշումներին և մնում է կազմակերպության անդամ. Պուտին

Հայաստանը հայտարարում է, որ աջակցում է ՀԱՊԿ-ի բոլոր որոշումներին և մնում է կազմակերպության անդամ, ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը նրա ընտրությունն է, կազմակերպության անդամ երկրները դրան հարգանքով են վերաբերվում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա այս դիրքորոշումը նույնպես հայտնի է, նշել է ՌԴ նախագահը։

«Դա այն է, ինչ մեզ ասում են մեր հայ գործընկերները։ Նրանք ասում են, որ մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ում կայացված բոլոր որոշումներին, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում մենք ձեռնպահ ենք մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց։ Դե, դա նրանց ընտրությունն է, այնպես որ, եթե նրանք հնարավոր են համարում առայժմ այսպես աշխատել, ապա մենք համաձայն ենք, քանի որ նրանք կազմակերպության անդամ են, մենք կապի մեջ ենք նրանց հետ», - լրագրողներին ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը