Արտաքին 10 ամիս առաջ - 22:34 27-11-2025

Թուրքիան և Պակիստանը զարգացնում են առողջապահական համագործակցությունը

Պակիստանի առողջապահության նախարար Սայիդ Մուստաֆա Քեմալը մեկնել է Անկարա։ Նախարարը հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը և նշել, որ երկու երկրների հարաբերությունները հիմադրումից ի վեր մշտապես շատ լավ են եղել։

Նա թուրք բարձրաստիճան պաշտոնյանների հետ շփման ընթացքում քննարկել է երկու երկրների միջև առողջապահության ոլորտում համագործակցության ներուժը։

Քեմալը հայտնել է, որ իրենք ցանկանում են, որ Թուրքիան առողջապահության ոլորտում ունեցած փորձով կիսվի նաև Պակիստանի հետ։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայում առողջապահության ոլորտում ներդրված հաջող մոդելները կարող են հեշտությամբ կրկնօրինակվել Պակիստանում։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը

Ձեզ գուցե հետաքրքրի