Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:18 26-11-2025

Թանկարժեք Ամանոր. Երևանը երևի հարուստ քաղաք է, ուղղակի մտան մարդկանց գրպանը

Ամանորյա զարդարանքները քաղաքին հաղորդում են ուրախություն և ջերմություն, սակայն դրանց արժեքը պետական ու համայնքային բյուջեների վրա հաճախ կազմում է միլիոնավոր, երբեմն էլ միլիարդավոր դրամներ։

Երևանի քաղաքային իշխանությունները Ամանորի տոնական պատրաստությունների համար նախատեսել են ծախսել 952 մլն 645 հազար դրամ՝ մոտ 1 միլիարդ դրամ կամ շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի հետ, ով քննադատեց քաղաքային իշխանությունների քաղաքականությունը՝ այն բնորոշելով ցուցադրական։

«Սա առաջին տարին չէ։ Նախորդ տարի նույնպես մեծ գումար էր ծախսվել։ Այս իշխանությունները նախընտրում են շոուներով ու գեղեցիկ լույսերով ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, ստեղծել դրական էմոցիաներ։ Կարծում եմ՝ այս մոտեցումն ապավինում է հենց այդ տրամաբանությանը», – նշեց Աբգարյանը։

Նրա խոսքով՝ նման ծախսերը հակասում են Երևանի առկա խնդիրներին։

«Այսօր ասում են՝ պետք է ավելացնենք վճարները, որովհետև, օրինակ, տրոլեյբուսների համար փող չկա, նոր պետք է գնեն, բայց դեռ չեն գնել։ Եթե միջոցներ չկան, ինչպե՞ս են կարողանում իրենց թույլ տալ նման շքեղություն։ Դա կարող է իրեն թույլ տալ միայն հարուստ քաղաքը։ Երևանը, երևի թե, շատ հարուստ է։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու մտան մարդկանց գրպանը և թանկացրին ամեն ինչ։ Ամեն ինչ թանկացել է։ Սովորական երևանցին այսօր ավելի վատ է ապրում՝ ավելի շատ վճարելով տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության համար։ Իսկ կարևորն այն է, որ լույսիկները պսպղան և մարդիկ ծափ տան։ Սա սխալ մոտեցում և սխալ քաղաքականություն է», – ընդգծեց ավագանու անդամը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան