Սպորտ 10 ամիս առաջ - 22:14 25-11-2025

UFC-ն թարմացրել է վարկանիշները. Արման Ծառուկյանը բարելավել է դիրքերը

UFC-ն հրապարակել է մարտիկների թարմացված վարկանիշային աղյուսակները, որտեղ փոփոխություններ են տեղի ունեցել մի քանի դիվիզիոններում։

Ըստ թարմացված տվյալների՝ խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Արման Ծառուկյանը բարելավել է դիրքը UFC-ի բացարձակ քաշային կարգի (P4P) լավագույնների ցանկում։ Նա բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը։

Աղյուսակում տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ.
P4P (Բացարձակ քաշային կարգ). Բրազիլացի Չարլզ Օլիվեյրան նույնպես առաջադիմել է մեկ հորիզոնականով (14-րդ տեղ), իսկ Բելալ Մուհամադը նահանջել է երկու կետով՝ եզրափակելով լավագույն 15-յակը:

Կիսամիջին քաշային կարգ. Այստեղ Բելալ Մուհամադը կորցրել է միանգամից 3 դիրք և այժմ 5-րդն է:

Փոխարենը՝ Իան Գարին, որը վերջերս հաղթել էր Մուհամադին, գրանցել է 4 կետի առաջընթաց՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական:

Armsport

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել