Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 23:34 25-11-2025

Թուրքիան ծերանում է

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայի բնակչության վերաբերյալ եռամսակային տվյալներ։ Մասնավորապես հոկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունն աճել է՝ հասնելով 85 մլն 980․654-ի։

Տվյալներում տեղ է գտել նաև կին-տղամարդ հարաբերակցության վերաբերյալ վիճակագրություն։ Ըստ այդմ՝ տղամարդիկ կազմում են Թուրքիայի բնակչության 50․02 % կամ 43 մլն 003․770, իսկ կանայք՝ 49․98 % կամ 42 մլն 976․884։

Նշվում է, որ Թուրքիայում տարեց բնակչությունը կայուն կերպով աճում է։ Ժողովրդագրական փոփոխությունները, մասնավորապես երիտասարդ բնակչության թվի նվազումը և տարեց բնակչության թվի աճը, պահանջում են տնտեսական և սոցիալական պլանավորման նոր ռազմավարություններ։ Ըստ տարիքային խմբերի՝ 0-4 տարեկանների խումը կազմում է բնակչության 5.7%-ը։ 5-9 տարիքային խմբի թիվը 6 մլն 216.510, իսկ 10-14 տարեկանների տարիքային խմբինը՝ 6 մլն 508.063։

25-39 տարեկան բնակչությունը կազմում է երկրի տնտեսապես արդյունավետ բնակչությունը և այդ տարիքային խմբի թիվը կազմում է 6 մլն 610.078 մարդ, 30-34 տարիքային խմբինը՝ 6 մլն 317.388 մարդ, իսկ 35-39 տարիքային խմբինը՝ 6.282.280 մարդ:15-24 տարեկան երիտասարդների տեսակարար կշիռը ընդհանուր բնակչության նկատմամբ նվազման միտում է գրանցում:

Մասնագետները նշում են, որ այս իրավիճակը կազդի Թուրքիայի երկարաժամկետ աշխատուժի կառուցվածքի և երիտասարդ բնակչության հարաբերակցության վրա: 25-ից 39 տարեկան բնակչությունը կազմում է երկրի տնտեսապես արդյունավետ բնակչությունը: Այս տարիքային խմբերը կազմում են աշխատաշուկայի հիմքը և կարևոր դեր են խաղում տնտեսական պլանավորման մեջ:

Թուրքիայի տարեց բնակչությունը կայուն կերպով աճում է: 60-64 տարիքային խմբի քանակը կազմում է 4 մլն 316.699 մարդ, իսկ 65-69 տարիքային խմբինը՝ 3մլն 437.745 մարդ: Իսկ 90+ տարիքային խումբն է՝ 246.847մարդ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը