Ավելին 9 ամիս առաջ - 19:20 25-11-2025

Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար

Վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից։

Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։

Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցուվերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև արհեստանոցների, կոնֆերանս դահլիճների և ցուցասրահի կառուցում:

Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 60 մլն լիրա, որը համարժեք է մոտ 1.4 մլն դոլարի։ Ֆինանսավորումը կատարվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։

Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն նշել է, որ հայկական այդ եկեղեցու վերանորոգումը զգալի ներդրում կունենա քաղաքի մշակութային բազմազանության գործում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում