Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:50 25-11-2025

Երեխաները բզբզացել են, խրճիթս այրվել է, հիմա բիսետկում կիսամրսելով ապրում եմ. Պոնչոյի տխուր պատմությունը

Դերասան Վահագն Սիմոնյանը, ժողովրդին առավել հայտնի «Պոնչո» բեմական անունով, Oragir.News-ի հետ զրույցում պատմեց ոչ միայն իր տան՝ խրճիթի այրման դեպքի, այլ նաև իր երեխաների առևանգման վերաբերյալ ունեցած մտահոգությունների ու մեղադրանքների մասին։

Սիմոնյանի խոսքով՝ խրճիթում բռնկված հրդեհը տեղի է ունեցել պատահականորեն, նրա տուն այցելած քրոջ տղայի փոքրիկ երեխաների պատճառով.

«Դե, երեխաները բզբզացին, պուճուր էին, մենք էլ չենք նկատել։ Խոսքով էինք բռնվել, կրակը թեժացել էր։ Մեջը կամին ունեմ, էդ կամինից կպավ։ Լավ է, հասցրեցինք երեխաներին հանել։ Ոչ մեկի մատը փուշ չմտավ։ Ջանդամին, խրճիթն էր՝ էլի»,- պատմեց դերասանը։

Նա ընդգծեց, որ hրդեհը միտումնավոր չէր.

«Միտում, նման բան չկա։ Մեր էրեխեքն են։ Քրոջս տղան էլ շատ վատ զգաց։ Ասի՝ ախպեր ջան, մի մտածիր։ 100 հատ խրճիթ կլինի, էրեխեք են էլի: Եթե մի բան լիներ, մենք ամբողջ կյանք ո՞նց էինք մեզ ներելու»։

Սիմոնյանը նշեց, որ նույն վայրում արդեն վեց տարի է՝ ապրում է։

Խոսելով իր կյանքի մյուս ցավալի դեպքի մասին՝ դերասանը պատմեց, որ «անհայտ անձինք գողացել են» իր երեխաներին, և նա մինչ օրս տեղեկություն չունի նրանց մասին։

«Չգիտեմ՝ երեխաներս ողջ են, թե ոչ։ Դիմում եմ պատկան մարմիններին, երեխեքիս չեն գտնում։ Կոնկրետ ասում եմ՝ ով գողացած կլինի, չեն անում ոչինչ։ Սա խայտառակ վիճակ է»,– ասաց նա։

Սիմոնյանի խոսքերով՝ իր երեխաների անհետացումը կապ ունի որոշ անձանց հետ.

«Ոչ թե կասկածում եմ, համոզված եմ։ Զանգել եմ թատրոնի Սուրեն Շահներդյանին, մի հատ սրիկան։ Դա դրանց սեկտայից է, էդ բանդայից: Ասել եմ՝ շուտ ուղարկի, թե չէ վատ կլինի: Ինձ խաբեց, հույս տվեց, ասեց՝ այս քանի օրը կուղարկի։ Էս քանի ամիս է՝ ոչ մի ձայն։ Չգիտեմ՝ էրեխեքը սաղն են, թե չէ։ Լսել եմ, միայն, որ երեխու մեկ պոչկեն ուզում են հանեն, վաճառեն: Այսպիսի վիճակներ»։

Նրա փոխանցմամբ՝ երեխաների անհետացման դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, երբ նրանք 17 տարեկան էին, այժմ՝ 18:

Սիմոնյանը շարունակում է ապրել այրված խրճիթի տարածքում։ «Նույն տեղն է։ Բիսետկայի նման մի բան կա։ Փակել եմ հողով, մողով, ղամիշներով։ Վառարան եմ վառում։ Կիսամրսելով ապրում եմ, էլի»,- ասում է նա։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վահագն Սիմոնյանի տունն այրվել է։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են