Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 21:09 24-11-2025

Այսօրվա ասուլիսում հայաստանյան ներկայացուցիչները առնվազն վերածվել էին Բաքվի խոսնակի. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Հետեւելով հայաստանյան ոչ կառավարական կառույցների ներկայացուցիչների խմբի ասուլիսին՝ Բաքվից վերադարձից հետո, համոզվեցի իմ այն գնահատականի հարցում, որ այդ պրոցեսի նպատակն առավելապես քարոզչական է:

Ընդ որում, այսօր կայացած ասուլիսի ընթացքում բավականին ակնառու էր, որ կամա, թե ակամա, բայց հայաստանյան ներկայացուցիչները առնվազն ասուլիսային այդ ձեւաչափում վերածվել էին Բաքվի խոսնակի:

Ընդ որում, ընդհանուր համատեքստն իհարկե այն «հաստատված խաղաղության» ծիրում է, որ պաշտոնական Երեւանի նախընտրական քարոզչության առանցքն է:

Տպավորություն է, որ այս գործընթացում ադրբեջանական կողմի առկայությունը ընդամենը հայաստանյան խմբի աշխատանքի հաամար անհրաժեշտ ֆոնն է, իսկ բուն անելիքը հայաստանյան խմբինն է:

Համենայն դեպս, ըստ էության նաեւ հասկանալի է, որ ադրբեջանական «հիերարխիայի» տրամաբանությունը նույնիսկ ավելորդ է դարձնում այդպիսի խմբի առկայությունն այդ երկրում: Կենտրոնաձիգ՝ խանակլանային կառավարմամբ երկրում քաղաքացիական հանրությունը որեւէ պահի իշխանության այս կամ այն նարատիվն առաջ մղելու համար չունի Հայաստան գալու-գնալու կարիք:

Ըստ այդմ, պրոցեսը, որ ծավալվում է «քաղհասարակության» այսպես ասած տրեկով, գործնականում գերազանցապես հայ հանրությանը «թիրախային ուղղություն» դիտարկող պրոցես է:

Ընդ որում, եթե հետահայց դիտարկենք այս երեւույթը, ապա դժվար չի լինի հիշել օրինակ, թե ինչպես էին Հայաստանում տարբեր դրամաշնորհային ծրագրեր իրականացվում հայ հանրության «խաղաղասիրության» ուղղությամբ, տարբեր առիթներով եւ փաթեթներով: Իսկ Ադրբեջանի հարցում՝ Ալիեւը փակել էր բոլոր խողովակները: Եվ դա այն դեպքում, երբ հայ հանրությունը երբեք աչիք չի ընկել այսպես ասած ռազմատենչությամբ կամ պատերազմահենությամբ, եւ այդօրինակ տրամադրությունները Հայաստանում եւ նույնիսկ Արցախում եղել են մարգինալ:

Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանում էր տասնամյակներ քարոզվում, եւ առ այսօր կրթական մակարդակում ինստիտուցիոնալացված կերպով առաջ է մղվում Հայաստանի ու հայերի հանդեպ հավակնությունների մտածողությունը:

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ