Ներքին 10 ամիս առաջ - 17:34 24-11-2025

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը․ ձերբակալվել է մեկ անձ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն փոշեզանգված՝ 5,44 գրամ քաշով։ Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Ա․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան