Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 12:30 24-11-2025

ՄՍՇՊՀ-ն զգուշացրել է Globbing-ին չմանիպուլացնել հանրությանը 

Հոկտեմբերի 2-ին Globbing-ը տեղեկացրել էր, որ «հեղափոխական և եզակի նորարարություն է բերել» օնլայն գնումների ոլորտ՝ գործարկելով Drive Thru՝ առանց ավտոմեքենայից իջնելու ծանրոցը ստանալու ծառայությունը։ Օրեր անց Onex ընկերության տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ակնարկել էր, որ Globbing-ը գողացել է իրենց գաղափարը և հրապարակել գոյություն չունեցող մի բան։

Չնայած այն բանին, որ երկու ընկերություններն էլ գովազդային հոլովակներում պնդում են, որ Drive Thru ֆորմատն առաջինն են առաջարկել, սակայն ժամանակագրությունն ու փաստերն այլ բանի մասին էին վկայում։ Մինչ Globbing ընկերությունը հրապարակել էր տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչպես է ծառայությունն աշխատում, Oragir.News-ի նկարահանող խումբը տեղում բոլորովին այլ պատկեր էր արձանագրել․ տարածքում դեռ ակտիվ շինարարություն էր ընթանում, իսկ Onex-ի դեպքում Drive Thru ծառայությունն արդեն իսկ գործում էր։

Փաստացի ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Onex-ի թիմն ամիսներ շարունակ աշխատել էր գաղափարի վրա՝ անցնելով հետազոտության, փորձարկման դիզայնի գործընկերային համաձայնությունների և ներդրումների փուլերով, իսկ Globbing-ը փաստացի յուրացրել էր դա և առաջինը ներկայացրել՝ իրականում չունենալով այն։

Լրագրողական հետաքննության հրապարակումից հետո Oragir.News-ը դիմել էր Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով՝ ուշադրություն հրավիրելով Globbing-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ խնդրելով՝ սույն իրավախախտման մասով հարուցել վարույթ, ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ արձանագրված խաղտումները վերցնելու նպատակով։

Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից Oragir.News-ին տեղեկացրին, որ հանձնաժողովի նախագահի համապատասխան գրությամբ «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրվել է սպառողների շահերը խախտող գործելակերպի առերևույթ հատկանիշների վտանգի առկայության վերաբերող զգուշացում՝ հետևյալ բովանդակությամբ․ «Զերծ մնալ Ընկերության առաջարկած ծառայության, դրա գովազդմանը, տարածմանը կամ իրացմանը նպաստող միջոցառումների վերաբերյալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որով դեռևս չմատուցվող ծառայությունը սպառողներին կներկայացվի որպես հասանելի և մատուցվող ծառայություն»։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են