Ներքին 7 ամիս առաջ - 23:33 23-11-2025

Դավիթաշենի կամրջի տակ 22-ամյա տղա է հայտնաբերվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա։

Ժամանել են Երևանի թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Բժիշկները, փրկարարները ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված քաղաքացուն նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև՝ տեղի ունեցածը կամրջից անզգուշաբար վայր ընկնել է, թե ինքնասպանության փորձ։

Վիրավորը Երևանի 22-ամյա բնակիչ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել