Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 22:15 19-11-2025

Այսօր Արաբկիրի հիմնադրման 100-ամյակն է. հիմնադրումից մինչև այսօր այն պահպանել է իր բնավորությունը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Այսօր միասին նշում ենք Արաբկիրի հիմնադրման 100-ամյակը։

Հիմնադրումից մինչև այսօր Արաբկիրը պահպանել է իր բնավորությունը՝ աշխույժ բակային կյանքը, հարևանությունը և մարդկանց բնական շփումը։

Վստահ եմ՝ բոլորդ հիշում եք Մերգելյանի այգին՝ տարիներ շարունակ բոլորիս համար գրեթե անհասանելի դարձած տարածք։ Այգին վերականգնվեց և կրկին դարձավ հանրային՝ բաց և մաքուր։ Դա ցույց է տալիս, որ Երևանը կարողանում է վերադարձնել ու կենդանացնել այն, ինչ ժամանակի ընթացքում կորցրել էր։

Սիրելի արաբկիրցիներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր թաղամասի հանդեպ ունեցած պատասխանատու վերաբերմունքի և սիրո համար»։

Ֆոտոշարք