Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:27 15-10-2022

Կարոտից և երաժշտությունից վեր ես ոչինչ չգիտեմ․ այսօր Գրիգոր Գուրզադյանի 100-ամյակն է

Այսօր լրանում է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանի 100-ամյակը (1922-2014թթ․)։ Գուրզադյանը Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)` լինելով ԲԱ հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկը։

Գուրզադյանը ծնվել է 1922 թ.-ին Բաղդադում: 1915-ին նրա ծնողները Բաղդադ են գաղթել Արևմտյան Հայաստանից:

Բյուրականի աստղադիտարանից նշում են, որ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից էր, ԽՍՀՄ-ում տիեզերական աստղագիտության հիմնադիրը։
Նրա համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունք են առաջացրել գիտնականների շրջանում:

Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ մենագրություն՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին:

Կերպարվեստի թանգարանում Գուրզադյանն անհատական ցուցահանդես է բացել 2006 թվականին: Ցուցահանդեսից հետո նա թանգարանին է նվիրել «Խոհեր» վերնագրված նատյուրմորտը։
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ է (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Նրա ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ և գրական ստեղծագործություններ:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում