Ներքին 9 ամիս առաջ - 21:20 19-11-2025

Գևորգ Պապոյանը Վրաստանում քննարկել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում են նախարարությունից։

Այցի ընթացքում նախարարն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։

Քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում