Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:07 19-11-2025

Հաստիքը էս պահին թափուր է, Պալյանի եղբոր անունը չգիտեմ` ինչի են շահարկում. Ամասիայի առողջության կենտրոնի տնօրեն

Oragir.News-ը գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը` Կարեն Պալյանը, քրոջ հովանավորությամբ պաշտոն է ստացել Ամասիայի առողջության կենտրոնում` որպես փոխտնօրեն։

Oragir.News-ի հրապարակված տեղեկությանը շատ բուռն էր արձագանքել ՔՊ-ական պատգամավորը։

Ամասիայի առողջության կենտրոնի տնօրեն Աքսաննա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց. «Հաստիքը էս պահին թափուր է, Պալյանի եղբոր անունը չգիտեմ` ինչի են շահարկում։ Անձերի մասին խոսակցություն չի եղել, ինչ Էմմա Պալյան, ինչ եղբայր։ Ես չգիտեմ, թե ով ա էս ապատեղեկատվությունը տարածել, մենք նույնիսկ թեկնածու չունենք։ Եղել է ժամանակ, որ աշխատանքս ծանրաբեռնված է եղել և ես խնդրել եմ փոխտնօրենի հաստիք, բայց էս պահին ոչ մի բան պարզ չէ, ոչինչ չի քննարկվել»։

Աքսաննա Պողոսյանը շեշտում է, որ ոչ մի խոսակցություն չի ունեցել որևէ մեկի հետ։ «Այս ասեկոսեները նյարդայնացնում են, ես երակվանից հերքում եմ, ժողովուրդ ջան էդպիսի բան չկա։ Ես պիտի առաջինը տեղյակ լինեի, բայց չեմ իմանում»,- շարունակում է Ամասիայի առողջության կենտրոնի տնօրենը։

Փոխտնօրենի ընտրությունը մրցույթային չէ, փոխտնօրենին ընտրելու է բուժհիմնարկը։ Իսկ թե ինչ չափորոշիչներով են ընտրելու փոխտնօրենին, կամ առհասարակ ունե՞ն թեկնածու` Աքսաննա Պողոսյանն ասում է, որ չունեն։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան