Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 16:35 19-11-2025

Թուրքիան ու Իսրայելը ռազմական բախմա՞ն են գնում. թյուրքագետը պարզաբանում է

Թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանեց Իսրայելի և Թուրքիայի միջև վերջին լարվածությունը, ընդգծելով, որ ռազմական բախման հավանականությունը գրեթե բացակայում է։

Խուդավերդյանի խոսքով՝ չնայած վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի պաշտոնական մակարդակի հայտարարությունները սրվել են, իրականում երկու երկրների միջև հարաբերությունները կայուն են։

«Թուրքիան, Իսրայելը իրականում այնքան էլ վատ հարաբերությունների մեջ չեն, քանի որ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև լրջագույն համագործակցություն կա։ Բացի այդ, թուրքական բանակի զորավարժություններին միշտ հրեական հատուկ ծառայությունները աջակցել են։ Այլ բան է, որ ներկայումս լարված են Էրդողանի և Նեթանյահուի միջև հարաբերությունները, քանի որ Էրդողանը՝ արաբամետ հայտարարություններ է անում։ Շատ փորձագետներ նշում են, որ դրանով Թուրքիան փորձում է մահմեդական աշխարհում առաջնորդի դեր ստանձնել»,– ասաց Խուդավերդյանը։

Թյուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիան և Իսրայելը նաև Սիրիայի տարածքում մի շարք համատեղ գործողություններ են իրականացրել․

«Դժվար թե Թուրքիան և Իսրայելը գնան ռազմական բախման։ Չմոռանանք, որ Իսրայելը մոտ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի երկրների հետ, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է․ նրանց միավորում է նաև արևմտյան շահը»։

Անդրադառնալով ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե Վաշինգտոնը պետք է դադարեցնի F-16 մարտական ինքնաթիռների վաճառքը Թուրքիային՝ Իսրայելի անվտանգության նկատառումներով, Խուդավերդյանը նշեց․

«Դա պարզապես մանրուք է։ ԱՄՆ-ը դեռ ավելի վաղ չէր ցանկանում վաճառել այդ զինտեխնիկան Թուրքիային, քանի որ Էրդողանը Ռուսաստանից ձեռք էր բերել С-400 համակարգեր։ Այսինքն՝ այստեղ ավելի շատ խոսքը ԱՄՆ-Թուրքիա լարվածության մասին է»։

Խուդավերդյանի խոսքով՝ այս իրավիճակը չի կարող որևէ կերպ վնասել Ադրբեջանի հարաբերություններին Իսրայելի կամ Թուրքիայի հետ․

«Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են։ Ադրբեջանը Իսրայելին նավթ ու գազ է վաճառում, իսկ Իսրայելը մեծ քանակությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Երկու երկրների հատուկ ծառայությունների միջև էլ կա լուրջ համագործակցություն։ Տեղեկություններ կան, որ Ադրբեջանում հրեական հատուկ ստորաբաժանումներ են առկա։ Նույն Իրանի նախագահի ուղղաթիռի դեպքը շատերը պայմանավորում են այդ հանգամանքով»։

Փորձագետը շեշտում է՝ եթե տարածաշրջանում Իսրայելն անգամ նոր պատերազմ սկսի, Ադրբեջանը չի գնա հակադրության։

«Ադրբեջանը դժվար թե Իսրայելի դեմ դուրս գա։ Երկու երկրները շատ խորը հարաբերություններ ունեն՝ տնտեսական, ռազմարդյունաբերական և քաղաքական»,- եզրափակեց մեր զրուցակիցը

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է