Գո՞հ եք Ձեր աշխատելաոճից, Ձեզանից․ հարցեր՝ Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցել բաց, չմոնտաժված հարցազրույցի ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագիրների կամ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ։

Սիմոնյանը նշել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների անուններ, որոնց առաջարկում է ընդունել մարտահրավերը․ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյան, «Yerevan Today»-ի ներկայացուցիչ, «5-րդ ալիքի» կողմից ընտրված անձ»։

Oragir.News-ը շրջել է Էջմիածին քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հարց կտայիք Ալեն Սիմոնյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի հարց չունի Ալեն Սիմոնյանին, որոշներն էլ ասացին, որ նրա անունը լսել չեն ցանկանում։

«Ինչի՞ ես դու բո*ի տղություն անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չունի հարցեր։ «Ոչ մի բան, չունեմ հարցեր։ Իրանք գիտեն իրանց խնդիրները, մեր համար նույնն ա լինելու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Ալեն Սիմոնյանին սիրում է։ «Ունեմ, խի չունեմ՝ Դուք գոհ եք Ձեր աշխատանքից, աշխատաոճից, Ձեզանից։ Թող փորձի պատասխանել»,- ասաց նա։

«Անունը չեմ ուզում լսեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․