Մշակույթ 10 ամիս առաջ - 22:57 14-11-2025

Միջնադարյան հուշարձանը անճանաչելի վերափոխվել է՝ ռուսաստանցի գործարարի ֆինանսավորմամբ ու ճաշակով

Արևելագետ, պատմաբան Դավիթ Պ. Վարդազարյանը գրում է.

ԴԺՈԽՔԸ` ԴԺՈԽՔ, ԻՍԿ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄԸ` "ՊՈ ՌԱՍՊԻՍԱՆԻՅՈՒ"
Ֆեյսբուքյան լրահոսի հերթական "ավետումը" 1301թ֊ի էս եկեղեցու "հիմնովին վերանորոգելու" մասին ա...

Ըստ այդմ` շուտով եկեղեցին այդ` Սպիտակավոր Սուրբ Կարապետը "իր մարմարյա գեղեցկությամբ կհյուրընկալի ուխտավորներին ու զբոսաշրջիկներին"։

Ավետաբեր հրապարակման հետքերով գնալիս հասկանում ենք, որ դա արվել ա ռուսաստանցի ինչ֊որ գործարարի ֆինանսավորմամբ, ու ճաշակով։ Մասնավորապես կարծես ամբողջովին... երեսպատվել ա լրիվ այլ քարով...

Սարսափելի անգամ ա մտածել, թե ինչ արած կլինեն եկեղեցու չքնաղ բարավորի հետ...

Այսինքն` միջնադարյան հուշարձանը ուղղակի անճանաչելի վերափոխվել ա։

Ոչ մի վերահսկում, ոչ մի պատասխանատվություն` բոլոր պատկան ու անպատկան մակարդակներում։

Չնայած, ինչպես ասվել ա հայ հնագիտության մեջ` Անիից հետո ամեն ինչ էլ պետք ա սպասել։ Նոր ժամանակների համար էլ ու տվյալ դեպքում` Արցախից հետո, Հատիսից հետո և այլն (ո՞ր մեկն ասենք, ո՞ր մեկը)...

Էս դեպքում` թերևս արձանագրեմ նաև, որ էն, ինչ եկեղեցու, հավատի հետ չեն հասցնում անել իշխանությունները, դա էլ անհատներն են անում։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին