Ներքին 11 ամիս առաջ - 20:10 13-11-2025

Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել

Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրել դոկտոր Երվանդ Զորյանին․

«Երկուշաբթի, 11 Նոյեմբեր 2025-ին, Սիլիքոն Վալիի (Silicon Valley) մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վեհափառ Հայրապետը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրեց դոկտ. Երուանդ Զօրեանը։ Ներկայ էին Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գեղամ Արք. Խաչերեան, Կաթողիկոսարանի դիւանապետ Տաճատ Եպս. Աշըգեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մասերեճեան եւ անդամ Ռոստոս Այնթէպլեան, միաբան հայրեր, Սան Ֆրանսիքոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հուիւն ու հոգաբարձութեան ատենապետը եւ ազգայիններ։

Իր խօսքին մէջ Նորին Սրբութիւնը վեր առաւ դոկտ. Զօրեանի գիտական ու մանկավարժական արժանիքները, մասնաւորաբար արհեստագիտութեան մարզին մէջ։ Ան ըսաւ, թէ անցնող տարիներուն, իր մասնագիտութեան բնագաւառէն ներս, դոկտ. Զօրեան յատկանշական իրագործումներ ու ծառայութիւն մատուցած է թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Սփիւռքի մէջ. հետեւաբար, ան արժանի է մեր Սուրբ Աթոռին եւ ընդհանրապէս մեր ազգին բարձր գնահատանքին։

Շքանշանի տուուչութենէն ետք, դոկտ. Երուանդ իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին եւ խոստացաւ նոյն նուիրումով շարունակել ծառայութիւնը մեր ազգին ու Հայրենիքին։

Յայտնենք, որ դոկտ. Երուանդ Զօրեան արհեստագիտութեան մէկ մարզին մէջ իր մասնագիտութեան յատկանշական իրագործումներ կատարած է։ Հիմնադիրն է Սինոփսիս (Synopsys) ծրագիրին, որ կը գործէ թէ՛ Սիլիքոն Վալիի եւ թէ՛ Հայաստանի մէջ։ Ան Հալէպէն գաղթած է Միացեալ Նահանգներ, ուր զանազան համալսարաններու մէջ տիրացած է իր մասնագիտութեան։ Ան ներկայիս փոխ նախագահն է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան»։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին