Ներքին 8 ամիս առաջ - 14:15 13-11-2025

Սրացումներ, օրգանների ախտահարում․ «Հոնկոնգյան գրիպ»-ն առաջին անգամը չէ ՀՀ-ում

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարել է, որ լաբորատոր հետազոտություններով երկրում այսպես կոչված «Հոնկոնգյան գրիպի» (գրիպ A-ի H3N2 ենթատեսակ) մի քանի դեպք է հաստատվել։

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ բժիշկ-համաճարակաբան Եվգենիա Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ ենթատեսակ է այս վիրուսը, ինչով է առանձնանում գրիպի մյուս տեսակներից, և ինչ հետևանքներ է թողնում։

««Հոնկոնգյան գրիպ» հասկացությունն այս պահին սխալ է օգտագործել։ Գրիպի այս վիրուսն առաջին անգամ չէ Հայաստանում։ Այն շրջանառվել է նաև 2 տարի առաջ։ Հոնկոնգյան գրիպը, որի հարուցիչը եղել է H3N2-ը, առաջացել է 1968 թվականին՝ Հոնկոնգում։ Որպես համավարակ այն շրջանառվել է, մինչ օրս էլ շրջանառվում է, և համարվում է դասական գրիպի ենթատեսակ»,- բացատրեց բժիշկ-համաճարակաբանը։

Վերջինի խոսքով՝ դա այնպիսի գրիպի է, ինչպիսին որ եղել է H1N1-ը։

«2009 թվականին H1N1-ն առաջին անգամ ստացել է «Խոզի գրիպ» անվանումը, բայց հիմա դառել է մեր շրջանառվող գրիպի ենթատեսակներից մեկը, նույն էլ կարելի է ասել H3N2-ի մասին։

Համաճակաբանը վստահեցնում է, որ գրիպի այս տեսակը, բացի կառուցվածքային առանձնահատկություններից, ոչ մի բանով չի տարբերվում մյուսներից։

Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ նախանշաններ ունի գրիպ A-ի H3N2 ենթատեսակը, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Այս դեպքում ևս ասում ենք՝ գրիպի նախանշաններ։ Սկսվում է ավելի հանկարծակի, բարձր ջերմությունով , կարող է լինել մկանացավեր, հոդացավեր, թուլություն, դող, սրտխառնոց։

«Կան ռիսկի խմբեր, որոնք ավելի խոցելի են գրիպի նկատմամբ․ դրանք 60-ից բարձր տարիքային խումբն է, հղիներն են, մինչև 6 ամսական երեխաները, խրոնիկ հիվանդություն ունեցող երեխաները։ Իհարկե, կարող են հիվանդանալ ցանկացած տարիքի մարդիկ, քանի որ օդակաթիլային վարակ է, և փոխանցվում է օդային ճանապարհով»։

Ըստ համաճարակաբանի՝ հետևանքներ, բնականաբար, կարող են ունենալ, եթե հիվանդը ժամանակին չի դիմում բժշկին, չի կանխարգելում։

«Մենք ասում ենք՝ պատվաստվեք գրիպի դեմ, որովհետև պաշտպանում է ծանր ընթացող գրիպից։ Եթե թողնում են բարդանում է, կարող է թոքաբորբ առաջացնել, կամ բրոնխիտ, բայց դա բնորոշ է գրիպի ցանկացած վիրուսին, բայց ոչ թե հենց H3N2-ին կամ H1N1-ին»,- եզրափակեց Եվգենիա Խաչատրյանը։

Oragir.News-ն այս թեմայով զրուցեց Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ։ Վերջինն անդրադառնալով «հոնկոնգյան» կոչվող գրիպին՝ ասաց, որ այդ ենթատեսակն ավելի վիրուլենտ շտամ է համարվում, և ավելի արագ է բարդություններ առաջացնում։

«Հատկապես տարեցների մոտ արագ ընթացքով օրգանների ախտահարում է առաջացնում, խրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ սրացումներ, վիրուսային թոքաբորբեր և այլն»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից