Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:28 12-11-2025

Պիտի թիվ նկարեն, ագրեսիվ են սկսել խաբել, ոչ թե խնամքով. Ավետիսյանը՝ ԿԲ նախագահին

Կարծում եմ՝ օգնենք վիճակագրության կոմիտեին, այս վիճակից դուրս գա, գիտեմ քաղաքական ճնշումները մեծանում է, հիմա մարդը պիտի թիվ նկարի, որ այդ թիվը հաճելի լինի քաղաքական մեծամասնության համար, բայց դե մասնագիտական կառույց է, օգնենք մի քիչ գոնե այդ նկարելու ժամանակ շատ այդպիսի տգեղ բաներ չլինի, օգնենք իրենց։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիամդիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը նաև անդրադարձավ թոշակառուների կողմից ստացվող բողոքներին անկանխիկ շրջանառությանն անցնելու շուրջ․ «Բավականին շատ գյուղական համայնքներ կան, որոնց բնակիչները, օրինակ ուղիղ ինձ արձագանքել են, որ որևէ բանկ այդտեղ բանկոմատ չունի ենթադրենք, կամ այդ տարածքում չկա և կոնկրետ այդ մարդիկ բողոքում են, ասում են՝ մենք որպեսզի կարողանանք քարտով մեր թոշակը կամ աշխատավարձը և այլն նաև կանխիկացնենք ստիպված մեծ ծախս ենք անում՝ 3000 - 5000 դրամ, որպեսզի կարողանանք ասենք 20000 դրամ կանխիկացնենք։ Սա խնդիր է, ինչ եք մտածում էս հարցի շուրջ»,- հարցն ուղղելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին, ասաց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի