Ներքին 1 տարի առաջ - 22:22 16-12-2024

Տիգրան Ավինյանն այցելել է թիվ 135 և թիվ 161 հիմնանորոգված մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է թիվ 135 և թիվ 161 մանկապարտեզներ։

«Այսօր մեծ ուրախությամբ այցելեցինք վերաբացված և հիմնանորոգված երկու մանկապարտեզներ՝ թիվ 135 և թիվ 161, որոնք դարձել են մեր փոքրիկների համար ավելի անվտանգ և հարմարավետ ուսումնական միջավայր:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարվել են էներգաարդյունավետ և սեյսմիկ ամրացման միջոցառումներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ և իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:

Այս աշխատանքները կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի և ՄԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Երևանի համայնքի բյուջեի միջոցներով: Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար»,- գրել է քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»