Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 07-11-2025

Աննա Հակոբյանը եթե կարեկցում է, թող մարդուն հորդորի, որ էդ հարցով զբաղվի․ հարցում

Տևական լռությունից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը վերսկսել է ակտիվ գրառումներ կատարել։ Այսօր էլ նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով իր զորակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, Արցախի ղեկավարների կանանց, կին լրագրողներին, նախարարներին և պատգամավորներին։

«Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, որովհետև երբ ամուսինը բանտում է՝ վայելելով հերոսացման դափնիները, կինը հազար անգամ ավելի շատ տառապում ու տանջվում է: Իսկ թե ինչպես են սիրում դուստրերը, հայրիկների համար հայտնի բան է: Ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց, ովքեր, վստահ եմ` իրենց կյանքի այս դժվար փուլում ստիպված են դիմակայել շրջապատի պարսավանքին, թե. «Հլը դու տես` ամուսինը որտեղ է, ինքն ասում, խոսում, ուրախանում է»։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Աննա Հակոբյանն ասում է, որ կարեկցում է Սամվել Կարապետյանի և Արցախի ղեկավարների կանանց։ Հավատո՞ւմ եք նրա անկեղծությանը»։

Հարվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան որևէ կարծիք հայտնել։

«Ոչ իհարկե, ես նրան ընդհանրապես չեմ հավատում, դրա մասին չարժի խոսել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե կարեկցում է պետք է հորդորի ամուսնուն գերիների հարցը բարձրացնել։ «Չեմ հավատում, եթե կարեկցում է, թող իր ամուսնուն հորդորի, որ էդ հարցը բարձրացնի։ Հաճախակի ա հանդիպում ոնց որ Ադրբեջանի ղեկավարի հետ, իրա հետ, որ հանդիպում ա թող հորդորի, երբ որ վերադառնան կհավատանք»,- նշեց նա։

«Էնքան հեռում եմ էդ զիբիլից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար