Ներքին 11 ամիս առաջ - 14:30 05-11-2025

ՄԻՊ-ը զգուշացնում է․ երեխաների անձնական տվյալների տարածումն անթույլատրելի է

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.

«Վերջին օրերին երեխայի մահվան դեպքին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող հարցի առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք պատրաստվել և տարածվել են երեխայի «լավագույն շահի», «մի' վնասիր» սկզբունքների և «պատասխանատու» լրատվական գործունեության հիմքում ընկած արժեքների խախտմամբ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ նման հրապարակումները երեխայակենտրոն չեն և զգայուն համատեքստում են հանրայնացնում երեխաների անձնական տվյալները, ինչի հետևանքով նրանք թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված հանգամանքներն անթույլատրելի է համարում և հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:

Պաշտպանն ընդծում է, որ երեխաների մասնակցությամբ նյութեր պատրաստելուն ուղղված մասնագիտական լրատվական գործունեությունը պետք է իրականացվի բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման համատեքստում՝ խիստ կարևորելով երեխաների իրավունքների ապահովումը, այդ թվում` երեխաների մասնակցությամբ լուսանկարների, տեսանյութերի պատրաստումը, մշակումը և հրապարակումը երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ իրականացնելը, այդ գործընթացում «մի՛ վնասիր» սկզբունքի և երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելը: Նույնը վերաբերում է երեխաների հետ աշխատող այլ մասնագիտական համայնքներին:

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի