Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:51 22-04-2024

Երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին անվտանգ համացանցին և անձնական տվյալների պաշտպանությանը նվիրված միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով։

Մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդ» հայաստանյան ծրագրերի համակարգող, տարածաշրջանային ծրագրի ղեկավար Հրաչ Յարմալոյանը, տարբեր դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։

Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

«Հարկ է փաստել, որ մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում անձնական տվյալների պաշտպանությանը, ոլորտում անվտանգության ապահովմանը և իրավունքի նշված բնագավառի կատարելագործմանը: Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել հանրային իրազեկման արշավներ, կայուն և շարունակական վերապատրաստումներ լրագրողների, հանրային իշխանության մարմինների ներկայացուցիչների համար` յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխաների առնչությամբ հրապարակումների պատրաստման ու այդ համատեքստում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ»,-նշել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին» խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթի արդյունքները: Տեղի է ունեցել նաև «Երեխաների նկարները համացանցում. Հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի և բուկլետի շնորհանդեսը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել