Ներքին 8 ամիս առաջ - 13:41 05-11-2025

Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը

30.09.2025թ. դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է շուրջ 33%։ Աճի նման տեմպի շնորհիվ Բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ Հայաստանում գործող տեղական և միջազգային ընկերություններին առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ։ Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ վարկավորման շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 24%` տարեկան ավելանալով 1.5 տոկոսային կետով։

Հատկանշական է, որ արդեն 31.10.2025թ.-ի դրությամբ Բանկի կորպորատիվ պարտավորությունների համախառն պորտֆելը՝ ներառյալ լիզինգը, ֆակտորինգը, բանկային երաշխիքներն ու ակրեդիտիվները, գերազանցել է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Նշենք, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված կորպորատիվ վարկային պորտֆել, որն ընդգրկում է տնտեսության հիմնական ճյուղերը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն և կապ, կեցություն և հանրային սնունդ, ծառայություններ և այլն։

«Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունը և ներդնում ենք բոլոր ջանքերը` ապահովելու վերջիններիս դրական փորձառությունը համագործակցության բոլոր փուլերում։ Մենք ձգտում ենք ապահովել արագ, ճկուն և անհատականացված սպասարկում՝ հիմնված մեր հաճախորդների կարիքների խորքային ուսումնասիրության վրա։ Մեկ տրիլիոնի շեմի հատումը մեզ համար ոչ միայն նոր բարձունքի նվաճում է, այլ նաև պարտավորեցնող արդյունք՝ շարունակելու աջակցել հայկական բիզնեսի կայուն աճին և տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման նորարար լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ