Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 04-11-2025

Աննա Հակոբյանը հայերեն չգիտի, բայց «պրիստիժի» համար չինական փիլիսոփայություն ա մեջբերում. հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը տևական ժամանակ է սովորում է Չինաստանի համալսարանում և ուսումնասիրում է չինական փիլիսոփայություն։ Չինաստան մեկնելուց հետո որոշ ժամանակ Աննա Հակոբյանը որևէ ատիվություն չէր ցուցաբերում։

Սակայն օրերս նա խախտեց այդ լռությունը նախ գրառմամբ հայտնելով, որ գտնվում է Հայաստանում և աշխատում է իր մագիստրոսական թեզի վրա, այնուհետև շարունակաբար մեջբերումներ է անում չինական փիլիսոփայությունից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը սկսել չինական փիլիսոփայությունից մեջբերումներ անել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Աննա Հակոբյանը գրագետ չէ, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Անունը լսել չեմ ուզում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հեռու է մնում քաղաքականությունից։ «էնքան ուում եմ ինձ հեռու պահեմ էս քաղաքականությունից, որովհետև եթե ուզում եմ մի բան ասել, ուզում եմ էդ հարթակից ինֆորմացված լինել, իսկ ես ինֆորմացված չեմ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանը գրագետ չէ։ «Որովհետև ինքը խելք չունի, սկի հայերեն չգիտի, ուր մնաց չինարեն խոսա, յանըմ ուզում ա ցույց տա, որ իրա պրիստիժը բարձր ա, ինքը գրագետ ա, բայց եթե ինքը գրագետ լինի էս վիճակում չէինք լինի»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան