Միտք Ներքին 7 ամիս առաջ - 09:45 04-11-2025

Ինչո՞ւ է Ալիևը մատնում Փաշինյանին, և ո՞վ է պաշտպանում ազգային իրավունքները

Հայաստանի և հայ ժողովրդի ազգային իրավունքների դեմ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է։ Նոյեմբերի 3-ին Ալիևը կրկին ակնարկել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին, հայկական տեղանուններին այլ անուններ տվել, վիրավորելով հայ ժողովրդի արժանապատվությունը։

«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, ասօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա», - ասել է Ալիևը:

ՀՀ հպարտ քաղաքացիները մի քանի ժամ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կհակադարձեր ադրբեջանական այս լկտիությանը։ Չէ՞ որ նա խիզախորեն հարձակվում է կաթողիկոսի, հոգևորականների, ընդդիմադիր գործիչների վրա։ Նրա խիզախության մասին խոսել է նաև նախագահ Թրամփը։ Սակայն Փաշինյանը չպաշտանեց հայ ժողովրդին, կես բերան չհակադարձեց, վախեցա՞վ։

Հանրային հույս կար, որ գոնե պառլամենտական հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համարժեք կհակադարձի, ինչպես ասում են՝ Ալիևի պորտը տեղը կդնի։ Չէ՞ որ նա էլ շատ համարձակ ելույթներ է ունենում։ Սակայն այս հույսն էլ ի դերև ելավ։ «Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է», ասել է Ալեն Սիմոնյանը, փորձելով չտեսնել հայ ժողովրդին ուղղված ակնհայտ վիրավորանքը, հայ ժողովրդի իրավունքների չճանաչման պարզ հայտարարությունը։

ՔՊ-ական թիմից միայն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հեգնանքով արձագանքել Ալիևի քողարկված սպառնալիքին ու լկտի վիրավորանքին, ասելով՝ «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան»:

Ինչո՞ւ է Փաշինյանի, Սիմոնյանի փոխարեն Ռուբինյանը հակադարձում Ալիևին։ Ուշագրավ է նաև այն, որ ԱԺ նախագահը պաշտպանում է Ալիևին, իսկ ԱԺ նախագահի տեղակալը հակադարձում։ Գուցե Ռուբինյանը հակադարձել է Ալիևին ո՞չ որպես ԱԺ փոխնախագահ, այլ որպես Սերդար Քըլըչի ընկեր։ Այսինքն՝ Ռուբինյանի պատասխանն, ըստ էության՝ թուրքերի պատասխա՞նն է ալիևյան լկտիությանը։

Իհարկե՝ վիրավորական է, որ ՀՀ իշխանությունները համարժեք և համակարգված չեն պաշտպանում հայ ժողովրդի ազգային իրավունքներն ու արժանապատվությունը։ Քաղաքացն իրեն անպաշտպան, մենակ է զգում։ Մտավախություն է առաջանում՝ արդյո՞ք վաղը ՔՊ-ական իշխանությունները կպաշտպանեն ՀՀ անկախությունն ու ժոովրդավարությունը ռուս-թուրք-ադրբեջանական իրական ագրեսիայից։ Թե՞ կասեն՝ սա ագեսիա չէ, ներքին լսարանի համար է։

Հանրության շրջանում կասկածներ են տարածվում, թե այս ելույթով Ալիևը ցույց է տալիս, որ Փաշինյանի հետ պայմանավորվածություններ ունեն Հայաստան ադրբեջանցիների միգրացիայի և հայկական տեղանունների փոփոխության վերաբերյալ։ Իսկ Փաշինյանի լռությունն էլ, կարծես, ապացուցում է, որ այդպիսի վտանգավոր բաներ կարող են լինել։ Եթե այդպիսի պայմանավորվածություններ կան, ապա ինչո՞ւ է Ալիևը բացահայտում դրանք ժամանակից շուտ ու մեջքից հարվածում, այսպես ասած՝ մատնում Փաշինյանին։ Իսկ եթե այդպիսի պայմանավորվածություն չկա, ապա ինչո՞ւ Փաշինյանը համարժեք ու համակարգված չի պատասխանում, չի պաշտպանում Հայաստանն ու հայ ժողովրդին։

Պարզ ասած՝ հայ ժողովրդի ազգային իրավունքները պաշտպանելու կոչված իշխանությունների ներսում քաոսային իրավիճակ է։ Փաշինյանը հոխորտում է ընդդիմության, հոգևորականների վրա, բայց հայ ժողովրդին վիրավորող Ալիևին կես բերան չի պատասխանում, չի ապացուցում, որ Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարությունն իրական ու նվիրված պաշտպան ունեն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան