Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:23 03-11-2025

Իջևանում 4 անչափահաս երեխա ապրում են դոմիկի մեջ․ հարցը դիտարկեք որպես շտապ միջամտության ենթակա

«Եկեք օգնենք կարիքավոր երեխաներին» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Հարգելի պատասխանատուներ,

Այս նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ մտահոգիչ և անմարդկային իրավիճակի վրա։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 4 անչափահաս երեխա ապրում են դոմիկ տնակի մեջ՝ սարսափելի և ոչ հարմար պայմաններում։ Երեխաները գտնվում են սոցիալական և հիգիենիկ ծանր վիճակում, զուրկ են տարրական կենցաղային պայմաններից և պաշտպանության որևէ երաշխիքից։

Անհասկանալի է, թե ինչու տեղական սոցիալական աշխատողները դեռ չեն արձագանքել այս իրավիճակին։ Խնդրում եմ անհապաղ կազմակերպել այցելություն նշված ընտանիք, գնահատել երեխաների առողջական և սոցիալական վիճակը, և ապահովել անհրաժեշտ աջակցություն՝ ըստ օրենքով սահմանված կարգի։

Պահանջում եմ այս հարցը դիտարկել որպես շտապ միջամտության ենթակա, քանի որ խոսքը վերաբերում է երեխաների իրավունքների կոպիտ խախտմանը և նրանց կյանքի ու առողջության վտանգին»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում