Դատարանը բավարարեց Քննչականի միջնորդությունն ու մեկ ամսով կալանավորեց Ոսկեհատի միջադեպի մասնակիցներից մեկին, «Ազատությանը» փոխանցեցին կոմիտեից:
«Ազատության» տեղեկություններով, կալանավորվածը Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն է: Կաթողիկոսի հարազատները չեն ընդունում մեղքը, փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, նման բան չի եղել: