Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:58 31-10-2025

Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ, բայց 130 օր անց նախաքննությունը դեռ չի ավարտվել. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ:

Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն:

Որքանով է առհասարակ ողջամիտ նման «իրավական» պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 ՔՆՆԻՉ: Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:

Կալանքների անհիմն պահպանումը համարժեք է արդարադատության մերժմանը, համարժեք է արդարության մերժմանը, համարժեք է մարդասիրության մերժմանը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում