Դոնալդ Թրամփը մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված Հելոուինի տոնակատարությանը։
Նախագահը հյուրերին բաժանել է քաղցրավենիք, սակայն տոնական կերպարով չի ներկայացել․ Թրամփը հագել էր իր դասական կոստյումը և կարմիր գլխարկը։
Մթնոլորտը ապահովել է նվագախումբը՝ կատարելով սարսափ ֆիլմերից հայտնի երաժշտություններ։