Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք է, սա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում և նրանց հնարավորությունները որոշակի ավելանում են․ այս մասին այսօր ԱԺ-ում ում 2026թ.պետական բյուջեն քննարկելու ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ խցանումների կառավարման ճգնաժամային հանձնաժողովը ստեղծվել է և կայացել է առաջին նիստը։
Ավինյանը նաև հավելեց, որ միայն Երևան քաղաքում վերջին մեկ տարվա ընթացքում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել և դրա համար պետք է սահմանափակող կարգավորումներ ունենանք։