Ներքին 8 ամիս առաջ - 14:08 31-10-2025

Երևանում շաբաթական 400 կոյուղու վթար ունենք, դա պետական գույք է, բայց մեզանից են պահանջում. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կոյուղու վթարների թվին՝ նշելով, որ շաբաթական 400 դեպք է գրանցվում։ «Բայց այդ վթարները, այսպես ասած, «տեր չունեն», և մենք պարտավոր ու ստիպված ենք 300 մլն դրամ հատկացնել դրանք սպասարկելու համար», - ասել է նա։

Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվա բյուջեում նախատեսվել է 300 մլն դրամ՝ նման դեպքերում խնդիրները լուծելու համար։

Ավինյանը հանձնարարել է պարզել, թե ո՞վ է այդ խնդրի պատասխանատուն։ «Եթե ուզում են, որ մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք», - ասել է նա՝ հավելելով, որ օրական բազմաթիվ նամակներ է ստանում կոյուղու վթարների մասին։ «Գումարը հատկացրել ենք, բայց վաղը դրա իրավական ձևակերպումն ի՞նչ պետք է լինի, ի՞նչ հիմքով ենք դա անում, ո՞ր լիազորության շրջանակներում։ Լավ, եկեք պայմանավորվենք, որ Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու, մենք էլ գնանք, մեր գլխի ճարը տեսնենք», - նշել է նա։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի դիտարկմանը, թե անհրաժեշտ է գույքագրում իրականացնել, Ավինյանը պատասխանել է. «Լավ, երեք տարի է՝ գույքագրում ենք։ Իմպերատիվ որոշել եմ՝ 300 մլն դրամ պետք է հաջորդ տարի հատկացնենք՝ անկախ գույքագրումից, իրավական որևէ ձևակերպումից, մեր գույքն է, թե ոչ, մենք պետք է սպասարկենք, թե չէ մարդիկ մեզանից ակնկալիքներ ունեն»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել