Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:07 08-06-2022

Մեզանից, ձեզանից, բոլորից գյուղացին պահանջում է աշխատատեղ. Սերգեյ Բագրատյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որի ընթացքում իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ համայնքների խոշորացումը ենթադրում է համընդհանուր բարեկեցության հասնելու նպատակ.

«Համագործակցություն և միասնական մոտեցումներ են հարկավոր՝ համայնքների ռեսուրսների արդյունավետ կառավարում, տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում։ Դրանք խնդիրներ են, որոնց լուծմանը միտված է համայնքների խոշորացումը։ Փոքր օրինակով փորձեմ փոխանցել այն տեսլականը, որը պատկերացնում եմ։ Եղեգիս համայնքնում երիտասարդ տղաներ նախաձեռնել են խելացի անասնագոմ, կազմակերպել են և ներկրել են որոշակի քանակի ու ցեղատեսակի կովեր ու սկսել են իրենց գործը, հիմա համայնքի ղեկավարը ոչինչ չի անում։ Մենք պետք է ոչ թե ենթակառուցվածքների մասին խոսենք, այլ ամենակարևորը՝ աշխատատեղերի հնարավորությունների մասին։ Մեզանից, ձեզանից, բոլորից գյուղացին պահանջում է աշխատատեղ»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել