Ներքին 1 տարի առաջ - 23:14 30-10-2025

Ավելի ամրանանք հավատքի մեջ ու հույսով լցվենք փորձությունների ճանապարհին․ Արագածոտնի թեմ

«Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ» (Կողոս. 4.2)

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:

Հայտնում են թեմի մամուլի ծառայությունից․

«Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։

Ժամերգության ընթացքում իր գոտեպնդող խոսքն հավատացյալների ուղղելով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վագեն քահանա Հովհաննիսյանն հորդորեց, որ ավելի ամրանան հավատքի և սիրո մեջ ու հույսով լցվեն փորձությունները հաղթահարելու ճանապարհին:

Ժամերգության ավարտին հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա