Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 20:13 30-10-2025

Ց տեսություն. Լևիաթանն այլևս չի պաշտպանում. Հոբսի տեսությունն ու «մենթերը»

Պետությունը, ասում են, ստեղծվել է մարդկանց պաշտպանելու համար։ Այդպես է գրված գրքերում, դա են սովորեցնում համալսարաններում, այդպես են խոսում քաղաքական գործիչները։ Մարդը՝ որպես անհատ, իր ազատությունից որոշ չափով հրաժարվում է, որ պետությունը ապահովի կարգուկանոն, անվտանգություն, արդարություն։ Սա հասարակական պայմանագրի դասական գաղափարն է՝ ինչպես Հոբսը, Լոքը կամ Ռուսոն էին նկարագրում։

Պետությունը՝ որպես «մեծ պաշտպան», պարտավոր է լինել արդար, որպեսզի մարդիկ չվախենան միմյանցից, չդառնան անպաշտպան։ Բայց իրական կյանքում, ինչպես հաճախ է լինում, հասարակական դաշինքը խախտվում է։ Երբեմն պետությունը, որ պիտի պաշտպանի մարդու անձնական կյանքը, սկսում է միջամտել հենց այդ կյանքի ամենանուրբ հատվածներին։

Անվտանգության անվան տակ կարող են տեղադրվել տեսախցիկներ ամենուր՝ փողոցներում, գրասենյակներում, լոգարանում կամ տան պատերի ներսում։ Եվ ահա, մի օր այդ տեսագրությունները կարող են հայտնվել համացանցում։

Մարդիկ, ովքեր վստահել էին պետությանը, հանկարծ հայտնվում են առանց պաշտպանության՝ իրենց մերկացած արժանապատվությամբ։ Քաղաքական տեսության շրջանակում սա ցույց է տալիս պետության վտանգավոր վերածնունդը՝ պաշտպանից վերածվելով վերահսկողի։

Այն նույն Leviathan-ը, որ Հոբսի մոտ պետք է պաշտպանի մարդկանց միմյանցից, հիմա պաշտպանում է պետությունը՝ քաղաքացիներից։ Պաշտպանելու փոխարեն՝ հսկում է, չափում է, հետևում է, հավաքում է տվյալներ, վերահսկում է շարժը, խոսքը, նույնիսկ մտքերը։

Սա արդեն չի կոչվում պաշտպանություն՝ սա վերահսկողություն է, հսկողություն, երբ պետությունը վերածվում է «մեծ եղբոր»՝ Օրուելի աշխարհից։ գուցե վաղը նոր օրենք ընդունվի՝ պարտադիր դարձնելով, որ բոլոր լոգարաններում տեղադրվեն «անվտանգության տեսախցիկներ»՝ իբր ահաբեկչությունից պաշտպանվելու համար։ Իսկ հետո, երբ այդ նյութերը հայտնվեն սոցիալական ցանցերում, նույն պետությունը կասի՝ «մենք քննություն կանցկացնենք»։ Բայց արդեն ուշ կլինի։ Մարդն այլևս չի հավատա իր պաշտպանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա